Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում հաղթեց Ղազախստանի թիմին

   Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ընկերական խաղի շրջանակներում Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Ղազախստանին:


 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկային րոպեներին Հայաստանի հավաքականը իրար հաջորդող մի քանի գրոհներ ունեցավ, որոնցից մեկի ժամանակ (3-րդ րոպե) ինքնագոլի հեղինակ դարձավ Ղազախստանի ընտրանու ֆուտբոլիստ Ալեքսանդր Մարոչկինը: Խփած գնդակից հետո էլ Հայաստանի ընտրանին առավել շատ էր գործում գնդակով: Ղազախները հանդիպման միջնամասում սկսեցին հիմնականում հակագրոհել, սակայն գրոհների վերջնամասում պակասում էր դիպուկությունը: Թիմերն ընդմիջման գնացին Հայաստանի ընտրանու նվազագույն առավելությամբ:


Երկրորդ կեսի մեկնարկից րոպեներ անց ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվելով` Վահան Բիչախչյանը խփեց Հայաստանի ընտրանու երկրորդ գոլը: Սա Բիչախչյանի 4-րդ գնդակն էր ազգային թիմի կազմում: Բաց թողած երկրորդ գնդակից հետո Ղազախստանը գրոհային իրավիճակներ էր ստեղծում, սակայն Հայաստանի ընտրանու խաղն առավել արագ էր ու գրոհներով լի: Հանդիպման վերջնամասում Ղազախաստանն 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ, որն անվրեպ իրացրեց Վարուժան Իսլամխանը:


Հայաստան-Ղազախստան` 2:1: 


 Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի աշնանը` Ազգերի լիգայի շրջանակներում: Սեպտեմբերի 7-ին Պետրակովի գլխավորած թիմը Երևանում կընդունի Լատվիային: